Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ՝ Մարտունի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկվելու համար գրանցվել են «Քաղաքացիական պայմանագիր» «Հայաստանի Կոմունիստական» «Լուսավոր Հայաստան» «Ապրելու երկիր» կուսակցությունները, «Ալաշկերտ» եւ «Արդար Հայաստան» կուսակցությունների դաշինքները։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում է Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, «Հայաստանի Կոմունիստական» կուսակցության ցուցակը՝ ՀԿԿ անդամ Ռադիկ Հարությունյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Նաղաշ Հակոբյանը, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը՝ նույն կուսակցության անդամ Արամ Մանուկյանը, «Ալաշկերտ» դաշինքի ցուցակը՝ Սեդրակ Սահակյանը, «Արդար Հայաստան» դաշինքի ցուցակը՝ Արարատ Խաչատրյանը։
Վարդենիս խոշորացված համայնքում ավագանու ընտրություններում քվեարկվելու համար գրանցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքները։ Վարդենիսում ՔՊ ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արամ Մելքոնյանը, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ Տորֆավան համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը։