00:00:00

59 խախտում, 44 տուգանք. ԱԱՏՄՆ իրականացրել է 1102 ստուգայց

01:47, 09 նոյեմբեր 2021

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1102 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 59 խախտում, կայացրել 44 տուգանքի որոշում, այդ թվում՝ • Երևանի տարածքային կենտրոն՝ 920 ստուգայց, 49 խախտում, 8 տուգանք, • Հարավային տարածքային կենտրոն՝ 54 ստուգայց, 6 խախտում, 9 տուգանք, • Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 15 ստուգաց, 2 խախտում, 8 տուգանք, • Արևմտյան տարածքային կենտրոն՝ 58 ստուգայց, 0 խախտում, 16 տուգանք, • Արևելյան տարածքային կենտրոն՝ 55 ստուգայց, 2 խախտում, 3 տուգանք։ Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել են նաև նախազգուշացումներ և հանձնարարականներ։ Այսօր խստացված ստուգայցերը մայրաքաղաքում շարունակվել են Շենգավիթ վարչական շրջանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր