00:00:00

«Թույլ չե՛նք տա Հայաստանի թուրքացմանը, և Արցախը՝ ընդմիշտ և հավերժ, կլինի հայկական»․ Սեյրան Օհանյան

19:50, 08 նոյեմբեր 2021

«Այս իշխանություններն անգրագետ կառավարմամբ, կարելի է ասել՝ դավադիր գործողություններով, չկարողացան ապահովել ո՛չ բանակի զարգացումը, ո՛չ էլ Հայաստանի սահմանների ապահովումը։ Բանակն այսօր ի վիճակի է դիմադրելու, պարզապես առաջադրանքներ չկան»,-գործող իշխանություններին հեռացնելու պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ այս իրավիաճկից դուրս գալու ամենամեծ հնարավորությունը բանակը ունի։ Նա հորդորեց համախմբվել և դիմադրողական շարժում ձևավորել և պաշտպան կանգնել հայրենիքին։ «Մենք՝ յուրաքանչյուրս, առաջնորդներ ենք։ Թույլ չե՛նք տա Հայաստանի թուրքացմանը, և Արցախը՝ ընդմիշտ և հավերժ, կլինի հայկական»,- ասաց Ս․ Օհանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր