00:00:00

Իրանում Covid-19-ից 1 օրում մահացել է 140 քաղաքացի

23:19, 08 նոյեմբեր 2021

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 140 քաղաքացի, այսպիսով վիրուսից մահերի թիվը  հասել է 127 439-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վիրուսի 8341 նոր դեպք, 1164 մարդ հոսպիտալացվել է: Երկրում վարակման ընդհանուր 5 996 155 դեպքից 5 615 460-ն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 3669 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Իրանում պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է արդեն 55 391 778 քաղաքացի, 39 465 958 քաղաքացի ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժիններն էլ: Իսկ երրորդ չափաբաժինը ստացել է 198 634 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր