00:00:00

Անհայտ անձը բութ առարկայով հարվածներ է հասցրել Էջմիածնի 75-ամյա բնակչի գլխի հատվածին. վերջինս մահացել է. ՔԿ

19:25, 08 նոյեմբեր 2021 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Էջմիածին քաղաքի 75-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող տնակում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դիտավորությամբ, բութ առարկայով կյանքի համար վտանգավոր հարվածներ է հասցրել նույն հասցեի 75-ամյա բնակչի գլխի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի արդյունքում վերջինս մահացել է: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր