00:00:00

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2191-ով

14:20, 08 նոյեմբեր 2021

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2191-ով, մահացել է 74 մարդ։ Ըստ StopCov-ի պաշտոնական կայքի՝ երկրում համավարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակման 755 046 դեպք։ Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում բուժվել է 4348 մարդ, համավարակի սկզբից՝ 693129, մահացել է 10509 մարդ։ Վերջին օրվա ընթացքում կատարվել է 21477 թեստ, որից 13204-ը՝ հակագենի եւ 8273 ՊՇՌ թեստ: Վարակվածների մասնաբաժինը թեստավորվածների ընդհանուր թվում՝ օրական 10.2 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9.64 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 10.41 տոկոս։ Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 005 229 մարդ, որից 1204-ը՝ վերջին 24 ժամում։ 46 մարդ գտնվում է կարանտինում, 6916-ը հիվանդանոցներում, 1302-ը` Covid-ի հյուրանոցներում։ Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր