00:00:00

Ավանում եւ Նոր Նորքում տրանսպորտային միջոցների ստուգման արդյունքում 20 խախտում է հայտնաբերվել

20:37, 05 նոյեմբեր 2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ նոյեմբերի 5-ի դիտարկումն իրականացրել է մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում։ ՔՏՀԱ տեսչական մարմնի հաղորդագրությունից  տեղեկանում ենք, որ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են 95 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 20 խախտում։ Վարչական իրավախախտում կատարածների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։ Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր