«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով, որ «աղիքային վարակին» բնորոշ աշտանշաններով հոսպիտալացվածները շատացել են, առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին 2 օրվա ընթացքում նշված պիցցերիաների ցանցից օգտված քաղաքացիներին դիմել բժշկական օգնության` ջերմության բարձրացում, փորլուծություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 15 քաղաքացու հոսպիտալացման մասին, նրանցից 2-ը երեխա են։