00:00:00

ՄԱԿ-ի պաշտոնյաները գրավոր ներողություն են հայցել ՀՀ նախագահից

22:10, 05 նոյեմբեր 2021

«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության քարտուղարությունը պաշտոնական նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ներողություն հայցելով նրան ոչ ճիշտ ազգանունով ներկայացնելու համար։ Հիշեցնենք՝ դա տեղի է ունեցել ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի բացման արարողությանը, երբ համաժողովի վարողը ՀՀ Նախագահին ամբիոնի մոտ էր հրավիրել՝ նրան ներկայացնելով այլ ազգանունով՝ «Արմեն Փաշինյան»: Նախագահականից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ նամակում ափսոսանք են հայտնում կատարվածի առնչությամբ և խոստանում միջոցներ ձեռնարկել՝ հետագայում նման սխալներ թույլ չտալու համար: Քարտուղարությունից նաև շնորհակալություն են հայտնել Հայաստանի նախագահին՝ նրա առաջնորդության և կլիմայի փոփոխության դեմ համաշխարհային ջանքերին աջակցելու համար:  
Հասարակական

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր