00:00:00

«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

18:40, 05 նոյեմբեր 2021

Նոյեմբերի 4-ին «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ, որին ներգրավված են եղեկ N զորամիավորման ենթակա ստորաբաժանումները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Զորավարժության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական, հարձակողական և հակահարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով  ժամանակակից համազորային մարտ վարելու կանոնները, ինչպես նաև  44-օրյա պատերազմի փորձը։ Պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդը ոչնչացվել է զինծառայողների ներդաշնակ և օպերատիվ գործողություններով և տարբեր զորատեսակների մասնակցությամբ։ Զորավարժության նպատակն էր ներդաշնակել ստորաբաժանումների համատեղ գործողությունները, և ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը՝ միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր