00:00:00

«Տաշիր պիցցա»-ի երկու կետերը ժամանակավոր փակվել են. ՍԱՏՄ-ում սպասում են փորձաքննության արդյունքներին

19:13, 05 նոյեմբեր 2021 Պատահարներ

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է «Տաշիր պիցցա» հանրային սննդի ցանցի երկու կետերում գրանցված թունավորման դեպքին: Նա նշել է, որ ՍԱՏՄ-ն առավոտյան 9:00-ից վերահսկողություն է իրականացնում կոնկրետ տվյալ հասցեում գործող հանրային սննդի կետում. ահազանգը ստացել են երեկ երեկոյան, ինչից անմիջապես հետո սկսել են միջոցներ ձեռնարկել: Դանիելյանը հայտնել է, որ իրականացվել են պատրաստի արտադրանքի ու կիսապատրաստվածների նմուշառումներ, լաբորատոր արձանագրությունների պատասխանները ստանալուց հետո արդեն կարող են հասկանալ` որն է եղել թունավորման պատճառը: Առողջապահության նախարարությունը ևս աշխատում է ՍԱՏՄ հետ: Փորձաքննություններն, ըստ ՍԱՏՄ ներկայացուցչի, կտևեն մի քանի օր: Այս պահին զեկուցագիր է ներկայացվելու տեսչական մարմնի ղեկավարի գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու համար, մինչև ՍԱՏՄ-ն ավարտի իր աշխատանքները և համոզվեն, որ տվյալ հանրային սննդի կառույցի գործունեությունը չի կարող մարդկանց վտանգ սպառնալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր