00:00:00

Հայտնի է դարձել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի ունեցվածքի մասին տեղեկություններ

17:12, 05 նոյեմբեր 2021

Հայտնի է դարձել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի ունեցվածքի մասին տեղեկություններ, որոնք ամենայն հավանականությամբ անցնում են քրեական գործով: Ըստ Meganews.am-ի ունեցած տեղեկությունների՝ պաշտոնավարման տարիներին Հովսեփյանը որդիների և հարազատների անվամբ ձեռք է բերել շուրջ 60 հատ տարբեր հողամասեր, 12 հատ բնակարաններ (բնակելի տներ), 6 հատ ՀԷԿ-եր: Նույն աղբյուրը հայտնել է, որ նշվածը Հովսեփյանի ունեցվածքի  մի մասն է և առկա են մի շարք այլ գույքեր: Աճպարարություն կլինի, եթե ասենք, որ Հովսեփյանն այդքան ունեցվածքը կուտակել է աշխատավարձով: Հուսանք, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և հանրությունը կտեղեկանա ողջ իրականության մասին: Մեր ունեցած տեղեկություններով Աղվան Հովսեփյանի քրեական գործով քննչական խմբի ղեկավար է հանդիսանում ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ այժմ Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վոլոդյա Սիմոնյանը: Նկատենք, որ իսկապես պարոն Սիմոնյանը պետք է կատարի մեծածավալ աշխատանք և կարողանա զերծ մնալ ճնշումներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր