00:00:00

Աղքատության մակարդակն աճել է 7 տոկոսային կետով

16:34, 05 նոյեմբեր 2021 Տնտեսություն

Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանում աղքատության մակարդակն աճել է 7 տոկոսային կետով։ Այս մասին այսօր ԱԺ–ում աշխատանքի և սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թադեւոս Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ 2021-ը դեռ չի ավարտվել, սակայն առկա կանխատեսումներն արդեն մտահոգություն են առաջացնում։ «Փաստացի ունենք տեղեկություններ, որ քաղաքացիների իրական եկամուտները կրճատվել են, ծախսերը՝ ավելացել ավելի քան 18 տոկոսով։ Այսինքն, ստացվում է, որ նրանց եկամուտները պետք է ավելանան գրեթե 29 տոկոսով»,-նկատեց Ավետիսյանը։ Կենտրոնական բանկի կանխատեսման համաձայն` այս տարի Հայաստանում գրանցվող բարձր գնաճը կշարունակվի մինչև տարեվերջ: 2022 թվականի սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու կհասնի 4%-ի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր