00:00:00

Երկարամյա ամուսինները մահացել են մեկ օրվա տարբերությամբ

05:21, 05 նոյեմբեր 2021

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում մեկ օրվա տարբերությամբ ծերունական մահով կյանքից հեռացել են 62 տարի համատեղ կյանք վարած ամուսիններ Ալբերտ եւ Ամալյա Աթոյանները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ակունքի միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Ավագյանը, «Ալբերտ (Լավուր) Աթոյանը 86 տարեկան էր,Ամալյա Աթոյանը՝ 80։ Ապրեցին նրանք միասին սիրով ու ազնվորեն, վայելեցին համագյուղացիների հարգանքն ու սերը։ Օրվա ապրուստը վաստակեցին արդար քրտինքով, հողագործությամբ ու անասնապահությամբ, ապրեցին հաշտ ու համերաշխ ու կյանքից հեռացան մեկ օրվա տարբերությամբ։ Նրանք անցան հանդերձյալ աշխարհ՝ իրար ձեռք սեղմած: Դա նրանց ցանկությունն էր։
Յուրաքանչյուր ակունքցու հուշերում նրանք կմնան որպես անաչառ, բարի ու ազնիվ անհատականություններ։ Նրանք կյանքի ընթացքում անձնական ծանր վիշտ էլ տեսան՝ իրենց 45 տարեկան որդու կորուստը, սակայն նվիրվեցին իրենց մյուս զավակներին, թոռներին, հարսներին, ծոռներին։ Ալբերտն ու Ամալյան ունեցել են 4 երեխա, 15 թոռ եւ 20 ծոռ: Ակունք գյուղն այսօր հպարտությամբ ու ակնածանքով է դեպի հավերժություն ճանապարհում սիրված պապիկին ու տատիկին, որ ամուր պահեցին ազգային ու ընտանեկան ավանդույթները, չարքաշ ու ազնիվ աշխատանքով տունուտեղ դրեցին, հարստացրին մեր աշխարհը՝ զավակներ ծնելով ու միայն բարիք արարելով»,- պատմեց Լուսինե Ավագյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր