00:00:00

Կարելի՞ է կնքահոր փոփոխություն կատարել որևէ պատճառով

04:55, 05 նոյեմբեր 2021

Կարելի՞ է կնքահոր փոփոխություն կատարել որևէ պատճառով:
Այսպիսի հարց է երբեմն ծագում, երբ մկրտվածը կամ նրա ծնողները դժգոհ են իրենց կնքահորից և այլևս չկան նախկին ջերմ հարաբերությունները: Բայց մկրտվածի դեպքում կնքահոր փոփոխություն հնարավոր չէ, քանզի այդ մարդն է եղել վկան ու երաշխավորը Ս. Մկրտության ժամանակ: Ուստի նախապես պետք է լուրջ մոտենալ կնքահայրության հարցին և ճիշտ ընտրություն կատարել: Եթե կնքահայրը թերանում է իր պարտականությունների մեջ, ապա ձեր մյուս զավակների համար կարող եք մեկ ուրիշ կնքահայր ընտրել: Որևէ կանոն կամ պարտադրանք չկա, որ ընտանիքի բոլոր զավակների կնքահայրը պետք է լինի նույն մարդը:
Պարզապես նույն կնքահայր ունենալը նպատակահարմար է այն առումով, որ տվյալ մարդն արդեն ճանաչում է այդ ընտանիքին, հաստատվել են որոշակի հարաբերություններ և մտերմություն, ուստի կնքահոր համար էլ ավելի դյուրին է հոգևոր դաստիարակություն և խնամք տածելը: Ժողովրդի մտածողության մեջ կնքահայրը սրբություն է և շատ կարևոր անձ տվյալ ընտանիքի համար, ուստի մարդիկ կնքահորը պատվում և հարգանքի են արժանացնում տարբեր ձևերով` հյուրասիրությամբ, զանազան նվերներով և այլն: Հետևաբար նյութական տեսանկյունից ևս ավելի հարմար է նույն կնքահորը պատվել, քան մի քանիսի:
Զաքարիա ծ. վրդ․ Բաղումյան  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր