00:00:00

Իրանի արտգործնախարարը խոսել է Թեհրան-Բաքու հարաբերությունների մասին

03:59, 05 նոյեմբեր 2021

Թեհրանի հարաբերությունները Բաքվի հետ շարունակվում են բարիդրացիության դրական ուղղությամբ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ «Որոշ հարցերում մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ, բայց կարևոր է, որ երկու կողմից էլ կա լուրջ կամք՝ խոչընդոտները հաղթահարելու համար»,- ընդգծել է նա։ Նախարարը մտադիր է շարունակել շփումներն ու խորհրդակցությունները ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ՝ հարաբերությունների համակողմանի զարգացման և թյուրիմացությունները հաղթահարելու նպատակով։ Նրա խոսքով` արդեն պայմանավորվածություն կա ընդլայնել երկկողմ համագործակցությունը հանրային և լրատվական տարածքի ավելի լավ կառավարման համար, ինչպես նաև ստեղծել համատեղ կոմիտե։ «Մենք մեր հարևաններին համարում ենք մեր հարազատները և կարևորում ենք ազգակցական հարաբերությունները կարգավորող սկզբունքները», - ասել է Իրանի պետական ​​հեռուստատեսության և ռադիոյի նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր