00:00:00

Նուբարաշենում և Էրեբունիում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 5 դեպք

18:38, 04 նոյեմբեր 2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները նոյեմբերի 4-ին համատեղ մշտադիտարկել են մայրաքաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։ Դիտարկվել է էրեբունիով և Նուբարաշենով կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 66 տրանսպորտային միջոց։ Դրա արդյունքում Տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 5 դեպք։ Վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր