00:00:00

ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Մալաթի-Սեբաստիայի հանրային սննդի օբյեկտներում

18:11, 04 նոյեմբեր 2021

Չորեքշաբթի երեկոյան կորոնավարակի դեմ սահմանված նորմերի պահպանումը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգել են մայրաքաղաքի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը: 24 օբյեկտների վերահսկողության ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 3-ի մոտ։ Կազմվել են արձանագրություններ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու, աշխատակիցների կողմից դիմակ չկրելու  հիմքով: Այսօր երեկոյան շրջայցերը կշարունակվեն: Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի,  100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: ՍԱՏՄ-նհիշեցնում է, որ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր