00:00:00

3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում

22:02, 04 նոյեմբեր 2021 Պատահարներ

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ այսօր, ժամը 13:50-ին, Օնիից 1 կմ հեռավորության վրա գտնվող Պիպիլետի գյուղում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին գրում է Aliq.ge-ն։ Հաղորդվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,7 մագնիտուդ։ Նշենք նաև, որ վերջին շրջանում Վրաստանի այս հատվածում երկրաշարժերը հաճախակի բնույթ են ստացել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին, 21։04-ին 3.8 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտու` Բավրա գյուղից 9 կմ արևելք հատվածում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր