00:00:00

«Պատիվ ունեմ» դաշինքը կմասնակցի նոյեմբերի 8-ի հանրահավաքին. Արթուր Վանեցյան

20:09, 04 նոյեմբեր 2021

Երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարողացել է մսխել այն ամենը, ինչը նրան թողել էին նախկին նախագահները՝ մեր հայրենիքի արցախյան հատվածի 12 հազար 500 քառակուսի կիլոմետր տարածք, լավ բանակցային ժառանգություն, անվտանգ երկիր, մարտունակ բանակ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Նա ընդգծեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից իր հրաժարականի տեքստը պետք է բոլորի համար ահազանգ լիներ, ոչ թե փորձեին կեղծ օրակարգերով, կեղծ լուրերով անհեթեթ պնդումներով վարկաբեկել իր անձը։ Հարցին՝ մասնակցելո՞ւ է նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին, Արթուր Վանեցյանն ասաց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող կուսակցությունները հայտարարել են՝ մասնակցելու են հանրահավաքին, լինելու են որպես հանրահավաքի սովորական մասնակիցներ։ «Կազմակերպիչները մեր գործընկերներն են, և այդ օրակարգը մենք պաշտպանում ենք, ելույթներ չենք ունենալու»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է «Հանրապետական» կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի մասնակցությանը, Արթուր Վանեցյանն ասաց, թե տեղյակ չէ այդ մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր