00:00:00

Ովքեր չեն գա հանրահավաքին, հետո թող չասեն՝ վերջը ոնց է լինելու, սրանցից երբ ենք պրծնելու. Գեղամ Նազարյան

19:12, 04 նոյեմբեր 2021

Հարցնում են, շատ են հարցնում, թե ինչպես կանխենք, թույլ չտանք հակահայկական հերթական համաձայնագիրը կամ փաստաթուղթը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը. «Օրինակ, այսպես, նոյեմբերի 8 ին ժամը 6 ին անկախ եղանակային պայմաններից, անձնական ծրագրերից հավաքվում ենք Ազատության հրապարակում ու ՈՉ ենք ասում Արցախի կործանմանը, Հայաստանի տարածքի բզկտմանը, Հայաստանի թուրքացմանը։ Հավատացեք, որքան շատ լինենք, այնքան այս վարչախմբի ու աշխարհի համար հասկանալի կդառնա, թե մեր ազգի կարող, ստեղծող, արարող հատվածն ինչ է ուզում։ Այնպես որ, բոլորս, ովքեր ֆիզիկապես ի վիճակի ենք, նոյեմբերի 8 ին, ժամը 18 ին հավաքվում ենք Ազատության հրապարակում։ Եւ նրանք, ովքեր կարող էին գալ, բայց այս կամ այն պատճառաբանությամբ չեն գա, հետո թող չասեն՝ բա վերջը ոնց ա լինելու, բա սրանցից երբ ենք պրծնելու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր