00:00:00

Համազգային դիմադրությունը սկիզբ է առնում. Քոչարյանը կոչով դիմել է քաղաքացիներին

18:36, 04 նոյեմբեր 2021

Համազգային դիմադրությունը սկիզբ է առնում: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Նա կոչ է արել նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին, լինել Ազատության հրապարակում։ «Հարգելի քաղաքացի, սա արժանապատվության ու դիմադրության կազմակերպման հանրահավաք է։ Արի Ազատության հրապարակ ու քո մասնակցությամբ ցույց տուր, որ մերժում ես Հայաստանի թուրքացումը, Արցախի հայաթափումը, իշխանավորների գանձագողությունը, մեր երկրի հերթական պարտությունը», - ասված է «Հայաստան» դաշինքի` երեկ տարածած հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր