00:00:00

Նոր սահմանափակումներ են հնարավոր. Դեկտեմբերի 1-ից 14 օրվա փոխարեն գործատուն թեստի պատասխան կարող է պահանջել 7 օրը մեկ

17:08, 04 նոյեմբեր 2021

Առողջապահության նախարարությունը առաջարկելու է փոփոխություններ մտցնել աշխատակիցների կողմից գործատուին ներկայացվող ՊՇՌ թեստի ժամկետների պարբերականության մեջ։ Առաջարկվում է 14-օրյա ժամկետը փոխել 7-օրյա ժամկետի։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք հնարավոր են նոր՝ հնարավոր սահամնափակումներ, նշեց, որ իրենց կողմից հրամանի նախագծի փոփոխությունը շրջանառվելու է այսօր։ «Առաջարելու ենք, որ դեկտեմբերի մեկից աշխատատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի»։ Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։ Նախարարը անդրադարձավ նաև վերջերս շտապօգնության վարորդներիկողմից իրականացված բողոքին ու նշեց, որ մի քանի վարորդ է բողոքը բարձրացրել, շտապօգնության ծառայությունը անխափան է գործում։ Ուշադրությամբ լսում են աշխատակիցների բողոքները, քննարկումների արդյունքում պետք է հասկանան, թե ինչ լուծուներ պետք է գտնեն՝ թեթևացնելու ծանրաբեռվածությունը, վերանայելու աշխատավարձային ֆոնդը, սակայն այս տարվա բյուջետային միջոցների շրջանակում պետք է կարողանան դա անել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր