00:00:00

Մեր գլխավոր խոչընդոտն այդքան Ադրբեջանը չէ, որքան Հայաստանում հաստատված իշխանությունը. Տիգրան Աբրահամյան

14:49, 04 նոյեմբեր 2021

Արցախում ամենամեծ խնդիրներից մեկը շարունակում է մնալ անորոշությունը։ Արցախի կարգավիճակի հստակեցումը, որը պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման վրա, պետք է լինի առաջնային օրակարգում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այս օրակարգը պետք է արտահայտվի ոչ թե «դիժուռնի» հայտարարությունների, այլ իրական կյանքում քաղաքական, գաղափարական, քարոզչական և ծրագրային մոտեցումների տրամաբանության ներքո։ Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող ցանկացած հայ, ով ունի պայքարի կամք, ցանկություն, պետք է հստակ իմանա իր անելիքն Արցախի ու Հայաստանի շուրջ զարգացող ցանկացած սցենարային զարգացման համար։ Արցախի ու Հայաստանի բոլոր առողջ ուժերի՝ քաղաքական և ոչ քաղաքական, նպատակը պետք է դառնա հանրության գաղափարական մոբիլիզացիա իրականացնելը՝ հային դուրս բերել ընկածի, կոտրվածի, պարտվածի կարգավիճակից և նրան տրամադրել երկարատև պայքարի։ Թե ինչ է ուզում, մտածում կամ անում Ադրբեջանը, դա հարցի մի կողմն է, մեր խնդիրն է հասկանալ, թե մենք ինչ ենք անելու։ Մեր գլխավոր խոչընդոտն այդքան Ադրբեջանը չէ իր նավթադոլարային ռեսուրսներով և դաշնակիցներով, որքան Հայաստանում հաստատված իշխանությունը, որը Հայաստանի ջախջախումը ապահովելով փորձում է հանրության մեջ արմատավորել այն գաղափարը, որ հայը հաղթելու ուժ, ռեսուրս, կամք չունի և ճիշտը իրավիճակին համակերպվելն ու անվերջն զիջելը։ Հայաստանի և Արցախի համար պայքարը պետք է տարբեր ժամանակային կտրվածքով ճիշտ պլանավորել և խրամատավորվել նպատակային պայքարի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր