00:00:00

Պաշտոնյան հրաժարվել է ՔՊ-ի օգտին աշխատել, նրա դեմ ծառայողական քննություն են սկսել

03:44, 04 նոյեմբեր 2021

Սյունիքում ՔՊ-ականները անցել են բացահայտ տեռորի, որպեսզի իրենց թեկնածուին ստիպեն ընտրել: Բնականաբար, առաջին հերթին ճնշումների են ենթարկում այն պաշտոնյաներին, որոնք չեն համաձայնում նոյեմբերի 14-ին Կապանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակ հօգուտ ՔՊ-ական թեկնածուի քարոզչություն իրականացնել։ Երեկ տեղեկություն ստացանք, որ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը մարզպետարանի բոլոր աշխատողներին հանձնարարականներ է իջեցրել եւ մասնավորապես` պետական հիմնարկների, հատկապես դպրոցների տնօրենների քվեն ապահովելու խնդիր է դրել: Կրթության վարչության պետ Մերի Գանդալյանը հրաժարվել է ենթարկվել այս շանտաժին: Նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվել: Մեր աղբյուրն ասաց` ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրի։ Մենք կապվեցինք Մերի Գանդալյանի հետ: Նա ասաց, որ իրեն ասել են՝ դիմում գրի՛ր, գնա, բայց ինքը աշխատանքից ազատվելու դիմում չի գրել, իր նկատմամբ ծառայողական քննություն են սկսել. «Ազատման դիմում չեմ ներկայացրել, ծառայողական քննություն է սկսվել պարզապես»,- ասաց Գանդալյանը։ Հարցրինք՝ ճի՞շտ է, որ իրեն ստիպել են ՔՊ-ի օգտին աշխատել, պատասխանեց․ «Ստիպելու բան չի եղել, պարզապես ինձ առաջարկել են` դիմում գրել, հեռանալ, ես ասել եմ, որ չեմ գրում»։ Պարզաբանել են, թե ինչո՞ւ են Ձեզ նման բան առաջարկում՝ հարցրինք Գանդալյանին, նա պատասխանեց․ «Դեռևս ոչ։ Ծառայողական քննությունը մինչև նոյեմբերի 9-ն է, լիազորություններս դադարեցված են, կսպասեմ ընթացքին»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր