00:00:00

«Մեկ տարվա փաստահավաք աշխատանքների արդյունքներն անգլերենով ինտերակտիվ՝ Google Earth-ի քարտեզի վրա»․ ՄԻՊ

02:46, 04 նոյեմբեր 2021

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրառումը․ «Հրապարակում եմ՝ 1) Մեր 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների, բազմաթիվ սահմանային այցերի արդյունքներն անգլերենով ԻՆՏԵՐԱԿՏԻՎ՝ GOOGLE EARTH-ի ՔԱՐՏԵԶԻվրա` Քարտեզի (Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի օրինակով) վրա ադրբեջանական տեղակայումներ են, որոնք ցուցադրված են պայմանական դեղին վրաններով: Առկա նշանների տակ կան նաև իրական լուսանկար-ապացույցներ: 2) Արտահերթ զեկույց ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ՝ հիմավորված կոնկրետ փաստերով մարդու իրավունքների պաշտպանության համար: Քարտեզը կցված է զեկույցին (132 էջ): Երկուսն էլ վաղը նաև առանձին կուղարկվեն ՀՀ պետական մարմիններին և ՀԿ-ներին, միջազգային կառույցներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր