00:00:00

«Սա Հայրենիք է, ոչ թե «Դարչոյի դուքյանը», որ ինչ կա-չկա տանուլ տվեցիք»․ Արման Աբովյան

01:10, 04 նոյեմբեր 2021

Նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը․ «Ես ուղղակի ապշում եմ, թե ինչպես կարելի է հանգիստ և առանց որևէ կաշկանդվելու խոսել Հայսատանի կամ Արցախի տարածքների մասին, այնպես ինչպես կխոսեն, օրինակ` իրենց «սեփական հայաթի» մասին։
Այո, խոսքը հենց այն տարատեսակ և զանզան պաշտոնյաների մասին է, որոնք այս կամ այն ակնարկներով խոսում են դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, կարծես այդ պրոցոսները պետք է տեղի ունենան ինչ-որ հեռավոր աֆրիկյան պետությունում։
Մեկը լուրջ դեմքով զավեշտական միտք է դուրս տալիս, թե բա Գորիս-Կապան ճանապարհն անվտանգ է, քանզի ինքը անցել է այդ ճանապարհով ու ոչ մի խոսք չկա, որ այդ տարածքները Հայաստանի ինքիշխան տարածքներն են, որոնք օկուպացված են ադրբեջանցիների կողմից և որտեղ պարբերաբար հայերին, իսկ ավելի կորկրետ` հենց իրենց ընտրողներին թուրքալեզու անասունները ստորացնում և նսեմացնում են։ Կամ մի այլ ապազգային հիմարություն, թե բա ոչինչ, որ դեմարկացիայի արդյունքում կլինեն «ցավոտ» զիջումներ, зато հետո մենք ազգովի կապրենք խաղաղ, չաղ ու բախտավոր։
Տղերք, դուք հո՞ չեք վերջնականապես ցնդել, էս ի՞նչ եք խոսում։ Սա Հայրենիք է, ոչ թե «Դարչոյի դուքյանը», ախր վաղ թե ուշ Ձեզ և Մեզ բոլորիս հարցնելու են, այդ ո՞նց ստացվեց, որ ինչ կա-չկա տանուլ տվեցիք։ Ախր ո՞նց...»։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր