00:00:00

ՔՊ-ն Տաթև համայնքում ևս չկարողացավ կազմել մեծամասնություն

20:33, 03 նոյեմբեր 2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Տաթև համայնքում ևս չկարողացավ կազմել մեծամասնություն: Այս մասին հայտնում է «Շանթ» դաշինքը։ «Այսօր Երևանի Վարչական դատարանը մերժեց «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության բողոքն ընդդեմ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ «թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 24.10.2021թ. թիվ 38-Ա որոշումը, թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 24.10.2021թ. թիվ 41-Ա որոշումը և ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 17.10.2021թ. ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, համապատասխան ձայներ հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված ճանաչելու» պահանջի մասին»,- նշված է դաշինքի էջում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր