00:00:00

«Հանրապետություն» կուսակցությունը Մեղրիում քաղաքապետի պաշտոնը կիսեց Սամել Բաբայանի հետ

00:18, 04 նոյեմբեր 2021

Մեղրիի ավագանու ընտրություններում ընդամենը 2 մանդատ ստացած Արցախի նախկին ՊՆ Սամվել Բաբայանի «Ազատական» կուսացությունը 2,5 տարի կղեկավարի Մեղրին։ «Հանրապետություն» կուսակցության և Ազատական կուսակցության ավագանու թիմերն այսօր հուշագիր ստորագրեցին՝ համայնքը համատեղ և հերթափոխով կառավարելու մասին։ Այդպիսով՝ առաջին 2,5 տարին համայնքը կառավարելու է Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչը՝ Բագրատ Զաքարյանը, մյուս 2,5 տարին՝ Սամվել Բաբայանի առաջնորդած Ազատական կուսակցության ներկայացուցիչ Խաչատուր Անդրեասյանը։ Հիշեցնենք, որ Մեղրիում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանու 15 մանդատներից 6-ը բաժին էր հասել «Հանրապետություն», 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր», 2-ական մանդատ էլ «Ազատական» և «Ապրելու երկիր» կուսակցություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր