00:00:00

Կորոնավիրուսով վարակված՝ 31-ամյա դատապարտյալ է մահացել․ նա պատիժը կրում էր «Արմավիր» ՔԿՀ-ում

15:45, 03 նոյեմբեր 2021

Բոլոր քրեակատարողական հիմնարկներում COVID-19-ի հայտնաբերման համար նմուշառում է իրականացվել։ «Գորիս», «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում պահվող դրական ախտորոշում ունեցող անձինք հսկողության համար տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոցի»` նախապես առանձնացված բաժանմունք։ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ ներկայում ՔԿՀ-ներում պահվող, դրական ախտորոշում ունեցող 49 անձ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմարկում` բժիշկների հսկողության ներքո։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Սբ. Գր․ Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ, 1980 թվականին ծնված Գ․Կ-ի կենսաբանական մահը։ Դատապարտյալի մոտ հոկտեմբերի 31-ին ախտորոշվել էր COVID-19, հաջորդ օրը՝ նոյեմբերի 1-ին, ժամը 15։00-ին տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, նույն օրը` ժամը 17։45-ին՝ «Սբ. Գր․ Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր