00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. բեռնատար ГАЗель-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ. shamshyan.com

18:06, 03 նոյեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Արթուր Ասրյանը իր վարած ГАЗель մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի Սիլիկյան թաղամասի վարչական  տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին,  ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս է եկել ու կողաշրջվել: 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել  Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր