00:00:00

Կորոնավիրուսի 102 նոր դեպք Արցախում

16:40, 03 նոյեմբեր 2021

Նոյեմբեր 2-ին կատարվել է 242 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 70-ը Ստեփանակերտ քաղաքի, 11-ը՝ Ասկերանի, 7-ը՝ Մարտակերտի, 14-ը՝ Մարտունու շրջանների բնակիչ են։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 180 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 85-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17343 քաղաքացու հետազոտություն, որից 2273-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Նախարարությունը նաև հիշեցնում է, որ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է պատվաստվել:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր