00:00:00

Երևանում բախվել են Audi-ն և անչափահաս տղայի «Honda» մոպեդը. վերջինս շրջվել է, երեխային տեղափոխել են հիվանդանոց

15:37, 03 նոյեմբեր 2021 Պատահարներ

Երեւանում, նոյեմբերի 1-ին, ժամը 11:40-ին Մելքումով փողոցի 18/7 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 41-ամյա Էդգար Դ.-ի վարած Audi մակնիշի և 16-ամյա Էդգար Մ.-ի վարած «Honda»  մոպեդը: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը օպերատիվորեն  դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր