00:00:00

«Կոշ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ների աշխատակիցները հայտնվել են անելանելի վիճակում․ «Իրավունք»

14:00, 03 նոյեմբեր 2021 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության որոշմամբ` «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները կդադարեցնեն իրենց գործունեությունը հունվարի 1-ից: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության` «Հրազդան» ՔԿՀ-ի մասով որոշման վերջնարդյունքը կհանգեցնի շուրջ 500 մլն դրամի խնայողության` փուլային սկզբունքով` հաշվի առնելով կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության անհրաժեշտությունը: Իսկ «Կոշի» գործունեության դադարեցման հետեւանքով հնարավոր է դառնում լուծել այլ ՔԿՀ-ների կադրային խնդիրները, ինչպես նաեւ շուրջ 50 հաստիքով համալրել Պրոբացիայի ծառայության կադրային ռեսուրսը: Սակայն, «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, «Կոշ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ների աշխատակիցները հայտնվել են անելանելի իրավիճակում: Վերջիններիս ասվել է, թե հունվարի 1-ից մոտ չորս ամիս մնալու են գործազուրկ, իսկ հետո կտեղավորեն նրանց աշխատանքի: Իսկ թե այդ ամիսներին ինչպես են գոյատեւելու, կամ ով է վճարելու նրանց կոմունալ վարձերն ու ապառիկները, որեւէ մեկին, կարծես, չի հուզում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր