Հենց առաջին օրվանից են թուրքերն եկել այդտեղ հաստատվել. Եթե հիշում եք, Գորիսի Առուշ Առուշանյանի ջոկատով հենց էդ սարի համար էինք կռիվ տալիս, որ մեզ թույլ չտվեցին շարունակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը:

Նա հավաստիացրեց, որ ադրբեջանցիները Հայաստանի տարածքում ամրանում, շինություններ են կառուցում. «Իսկ թե մենք ինչու չենք կառուցում, ես չգիտեմ, դա բարձրաստիճան ղեկավարությունը կարող է իմանալ: Մենք նույնիսկ ճանապարհները չենք նորոգում, որ ձմռանը կարողանանք մեր տղաներին հասնել:

Հենց առաջին օրվանից իրենք էդ Քաչալ սարի վրա նստած են ու տիրապետում են ամբողջ տարածքը: Սկի մեր Հայաստանում այդպիսի ճանապարհներ չեն կառուցում, ինչպես իրենք մոտ: Անմիջապես մեր տարածքում են կառուցում: Էս վերջին իրադարձությունների ժամանակ իրենց կողմից զավթած Հայաստանի տարածքում»,-ասաց փոխքաղաքապետը:

Դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ մեր զինուժը թույլ չի տալիս, որ ադրբեջանցիները մեր տարածքում ամրացման աշխատանանքեր իրականացնեն, նա արձագանքեց. «Ես ձեզ խոստանում եմ՝ եկեք, տանեմ մոտիկից այդ տարածքը նկարեք: Պաշտպանական կառույցներ են կառուցել: Չեմ կարող ասել բետոնե, թե այլ, որովհետեւ մեզ արգելու են մտնել այդ հատվածը»: