00:00:00

COVID-19-ի տարածման պատճառով Արցախի ուսհաստատություններում պարապմունքները դադարեցվել են

22:18, 02 նոյեմբեր 2021

Արցախի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում նոյեմբերի 1-14-ը պարապմունքները դադարեցվել են, այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը: «Երեկ ԱՀ նախագահի մոտ կայացած ընդգրկուն քննարկման ժամանակ առողջապահության նախարարը ներկայացրել է թվեր, որոնք վտանգավոր են, և առաջարկել, որ փակենք բոլոր ուսումնական հաստատությունները, որպեսզի զերծ մնանք կորոնավիրուսային վարակի նոր բռնկումներից: Նախընտրել ենք 2 շաբաթով դադարեցնել հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների պարապմունքները: Ունենք համայնքներ, որտեղ վարակման դեպքերը շատ են, իսկ նախադպրոցական ուսումնական հաստատություններում էլ (մանկապարտեզներ) շնչառական ուղիների հիվանդությամբ վարակվածների թիվն է աճել։ Այդ իսկ պատճառով ստիպված ենք դադարեցնել դասապրոցեսը», - ասել է Լ. Ղարախանյանը: Նշենք, որ ԿԳՄՍ նախարարը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ 2021թ. նոյեմբերի 1-14-ը ներառյալ կկասեցվի Արցախում գործող նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, արվեստի, երաժշտական և մարզական դպրոցների ուսումնական գործընթացները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր