00:00:00

«Շտապօգնություն» ծառայության վարորդները վերադարձել են աշխատանքի․ իրենց պահանջները գրավոր կներկայացնեն

21:37, 02 նոյեմբեր 2021

«Շտապօգնություն» ծառայության վարորդները վերադարձել են աշխատանքի: Շուրջ 6 ժամ տևած բողոքի ակցիայից հետո վարորդները համաձայնեցին իրենց պահանջները գրավոր ներկայացնել․ եթե առաջիկա 15 օրվա ընթացքում դրական պատասխան չլինի, կշարունակեն իրենց բողոքի ակցիան։ Նշենք, որ լրագրողների հետ զրույցում տնօրենը նշեց, որ այն ծանր աշխատանք է, և որ յուրաքանչյուր աշխատակից նախապես գիտեր, թե ինչ աշխատանքի է գնում։ Հարցին, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել՝ հանդիպել կամ խոստում տալ, տնօրենը նշել է, որ իրենք այդ քայլին գնալուց առաջ իրեն չեն տեղեկացրել, որ ակցիա են անելու։ Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին, շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կայանատեղիում: Նրանք բողոքում են իրենց ցածր աշխատավարձից, քաղաքապետարանից պահանջում են, որ այն բարձրացնեն: Նրանք պահանջում են նաև, որ մեքենաները ավելանան, քանի որ նրանցից յուրաքանչյուրը, ըստ ակցիայի մասնակցիների, օրական ունենում է 30-40 կանչ և չի հասցնում անգամ ժամանակ տրամադրել սնվելու: «Մի անգամ չի եղել, որ 13-րդ աշխատավարձ ստանանք։ Մենք անում էինք 400-500 կանչ, հիմա անում ենք 2500 կանչ։ Մենք էդքան աշխատում ենք, բա բյուջեն ուրա՞ գնում։ Մեր չարչարանքը պետք է գնահատվի։ Մենք որ սկզբում գնում էինք կորոնավիրուսով հիվանդի տեղափոխելու, թողնում էին մի ժամ ախտահանվում էինք, հիմա գնում ենք հիվանդ տեղափոխելու, ասում են կանչերը շատ են, պետք է երեխա տեղափոխենք։ Ես կորոնավիրուսով հիվանդի եմ տեղափոխել, հետո պետք է երեխա տեղափոխեմ»,- պատմել է վարորդներից մեկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր