00:00:00

Ջուբայում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել Է հինգ մարդ, որից երկուսը՝ ռուսաստանցի

21:10, 02 նոյեմբեր 2021 Պատահարներ

 Հինգ մարդ, որից երկուսը՝ ռուսաստանցի, զոհվել են Հարավային Սուդանի մայրաքաղաքում բեռնատար ինքնաթիռի աղետի ենթարկվելու հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է AP գործակալությունը: «Հինգ մարդ, ներառյալ օդաչուն եւ անձնակազմի անդամները, զոհվել են»,-գործակալությանն ասել Է օդանավակայանի տնօրեն Կուր Կուոլը: Բացի ռուսաստանցիներից, աղետի զոհ են դարձել նաեւ Հարավային Սուդանի երեք քաղաքացիներ: Ավելի վաղ ինքնաթիռի կործանման մասին հաղորդել Է Radio Tamazuj տեղական ռադիոկայանը: Ինչպես նշում Է գործակալությունը, Ան-26 ինքնաթիռը, որը պատկանում Է Optimum Aviation-ին, կործանվել Է Հարավային Կորեայի Ջուբա մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում իրականացրած մեկնաթռիչքից անմիջապես հետո: Նա ուղեւորվում Էր երկրի հյուսիսի Վերին Նեղոս նահանգի Մաբանի շրջան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր