00:00:00

Արմեն Գրիգորյանը Հայկ Մարությանի ընկերը չէ․ Հակոբ Կարապետյան

19:47, 02 նոյեմբեր 2021

«Տարածվող տեղեկությունն այն մասին, թե իբր Երևանի քաղաքապետի մտերիմ ընկերն է «Երևանի քաղաքապետարանի աղբահանության» հիմնարկի տնօրենը չի համապատասխանում իրականությանը»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, անդրադառնալով մեր քիչ առաջ արված հրապարակմանը։ Խոսքը՝ Հայկ Մարությանի ընկերը չարաշահումներ է արել․ նոր մանրամասներ վերտառությամբ հոդածի մասին է։ Մենք գրել էինք, որ Հայաստանի իրավապահները «Երևանի քաղաքապետարանի աղբահանության հիմնարկում բացահայտվել են բազմաթիվ ֆինանսական և նյութական չարաշահումներ։ «Հայկ Մարությանը Արմեն Գրիգորյանի հետ ծանոթացել է 2019 թվականի սկզբներին, այն ընթացքում երբ քննարկվում էր ԵԱՍՄ հիմնարկի (Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում) տնօրենի թեկնածության հարցը»,- ասաց Կարապետյանը։ Ինչ վերաբերում է չարաշահումներին, ապա խոսնակն ասաց․ «Պետք է վերահաստատեմ երեկ իմ տարածած հաղորդագրությունը։ Դեռ 40 օր առաջ քաղաքապետը հիմնվելով հիմնարկում գոյություն ունեցող որոշակի խնդիրների մասին տեղեկությունների վրա, հանձնարարություն է տվել վերահսկողության վարչությանը ուսումնասիրություն իրականացնել և ուսումնասիրության նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին»։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր