00:00:00

ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով

19:28, 02 նոյեմբեր 2021

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) հաջորդ լիագումար նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին տեսակոնֆերանսի միջոցով։ Նիստի նախապատրաստական ​​աշխատանքները երեքշաբթի օրը քննարկել են Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը եւ Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, հայտնում է Պետդումայի կայքը։ «ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ղազախստանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել է նոյեմբերի 29-ին կայանալիք Խորհրդի նիստի եւ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի նախապատրաստումը։ Միջոցառումները կանցկացվեն տեսակոնֆերանսի ձեւաչափով»,- ասված է հաղորդագրության մեջ։ «Զրույցի ընթացքում խոսվել է տարբեր ձեւաչափերով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին` դրանք բարձր մակարդակի հանձնաժողովներ են, ինչպես նաեւ` ութերորդ գումարման Պետդումայի մասնագիտացված հանձնաժողովների եւ Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Մաժիլիսի փոխգործակցության մասին»,- ասվում է Դումայի կայքում։ Նշվում է նաեւ, որ Նիգմատուլինը շնորհավորել է Վոլոդինին՝ Պետդումայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր