00:00:00

Կարո՞ղ է քաղաքը տվել ենք իշխանությանը․ «Բալասանյան» դաշինքի անդամը՝ ՔՊ-ի հետ համագործակցության, ավագանու նիստը լքելու մասին

19:14, 02 նոյեմբեր 2021

Երեկ՝ նոյեմբերի 1-ին Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստն էր։ Ավագանին ընտրեց քաղաքապետ։ Հոկտեմբերի 17-ին անցկացված ՏՒՄ ընտրությունների արդյունքներով Գյումրու ավագանիում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ։ Առաջատարը «Բալասանյան» դաշինքն էր, որը ավագանու նիստից երկու օր առաջ համագործակցության հուշագիր ստորագրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Նորընտիր ավագանիում «Բալասանյան» դաշինքն ունի 14 անդամ, 11 անդամ էլ ՔՊ-ն, չորս ավագանու մանդատ ստացել է «Զարթոնք» կուսակցությունը, երկուական էլ «Ապրելու երկիրն» ու ՀՀԿ-ն։ Քաղաքապետի պաշտոնում մեկ թեկնածու էր առաջադրվել՝ «Բալասանյան» դաշինքից՝ Վարդգես Սամսոնյանը։ Նրան դեմ քվեարկեցին «Զարթոնք»-ը, ՀՀԿ-ն, «Ապրելու երկիր» կուսակցությունը։ «Բալասանյան դաշինք»-ի 14 անդամներից մեկը` Վահան Հունանյանը, չի մասնակցել քվեարկությանը, ՔՊ-ի 11 անդամները միաձայն ընտրել են Վարդգես Սամսոնյանին։  Irakanum.am-ի հետ զրույցում «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամ Վահան Հունանյանը, ով նիստի կեսից հեռացել է, ասաց, թե պատճառն առողջական խնդյրներն էին։ «Վատառողջ եմ»,- ասաց ավագանու անդամը։ Դիտարկմանը, թե այլ պատճառներ չկայի՞ն, որ կեսից լքեցիք ավագանու նիստը, Հունանյանն արձագանքեց․ «Ուրիշ հետաքրքիր պատճառ կուզեի՞ք իմանալ»։ Հարցին, թե սպասելի՞ էր Ձեզ համար, որ «Բալասանյան» դաշինքը պետք է կոալիացիա կազմեր ՔՊ-ի հետ, ավագանու անդամն ասաց․ «Բալասանյան» դաշինքը կոալիցիա չի կազմել, այլ  աշխատանքային հուշագիր է ընդամենը կազմել, որ քաղաքը ցնցումների չենթարկվի, պետք չէ դրա տակ բան փնտրել։ Մինչև ընտրություններն էլ իսկզբանե մենք ոչ սև ենք եղել, ոչ սպիտակ։ Մենք եղել ենք քաղաքի կառուցողական մարդիկ, մեր քարոզարշավի ընթացքում մարդկանց ոչ մի խոստում չենք տվել, ընդամենն ասել ենք, մենք մեր գործն ենք ուզում շարունակենք։ Հիմա ընտրությունը վերջացել է, մեծ ձայները մենք ենք հավաքել, բոլորի հետ էլ ուզում ենք աշխատել»։ Դիտարկմանը, թե բայց բոլորի հետ աշխատանքային հուշագիր չստորագրվեց, Հունանյանն ասաց, թե գուցե բոլորը չուզեցին։ «Աշխատելու ենք բոլորի հետ, բոլոր առողջ մտքերին կողմ ենք լինելու, կառուցելու ենք մեր քաղաքը միասին, պետք չէ էնտեղ ընդդիություն տեսնել, կամ ինչ-որ մի հատ բաներ տեսնել դրա տակ»,- ասաց Վահան Հունյանը։ Մեր հաջորդ հարցին, թե երբ, որ գյումրեցիները ձայն էին տալիս «Բալասանյան» դաշինքին չգիտեին, որ հետո ՔՊ-ի հետ փաստաթուղթ է ստորագրելու։ Այս առնչությամբ Հունանյանն ասաց․ «Բայց ի՞նչ է, կարող է քաղաքապետը իշխանության քաղաքապետն է, կամ ինչ-որ համագործակցություն ասենք եղել է  ՔՊ-ն կարող է բաներ անի, կարո՞ղ է քաղաքը տվել ենք իշխանությանը»։ Հավելենք, որ համագործակցության արդյունքում ՔՊ-ին կհասնի փոխքաղաքապետերի պաշտոնները, ինչպես նաև մի շարք բաժնի պետերի պաշտոններ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր