00:00:00

Ով չի պատվաստվում, ղեկավարներից ինձ բացատրություն կներկայացնեք. Արայիկ Հարությունյանի հանձնարարականը

15:51, 02 նոյեմբեր 2021

Արցախում կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել. միայն հոկտեմբերին հրանցվել է դելտա շտամի 954 դեպք, որից 45-ը երեխաների մոտ: Այս մասին Արցախի նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Նրա խոսքով, ընդհանուր կորոնավիրուսից Արցախում մահացել է 27 մարդ, որից 10-ը միայն հոկտեմբերին: «Պատվաստանյութի խնդիր չունենք: 4 տեսակի պատվաստանյութ ունենք՝ Սինոֆարմ, Աստրազենեկա, Սպուտնիկ V եւ Մոդեռնա»,-ասաց նախարարը: Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է. «Ակտիվացնել պատվաստման գործընթացի հետ կապված քարոզչական աշխատանքը, տրամադրել տեղեկանքներ կոլեկտիվներից, թե քանի հոգի են պատվաստում անցնել: ներկայացնել տեղեկանք առաջին դեմքերից, թե ով է պատվաստվել, ով չի պատվաստվել: Ղեկավարներից ով չի պատվաստվում, կոնկրետ ինձ բացատրություններ ներկայացնել, թե ինչու չեն պատվաստվում: Ես իմ որոշումը կկայացնեմ»,-ասաց նա՝ հավելելով, որ նոյեմբերի 10-ից հետո կուժեղացվեն հակահամաճարակային կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր