00:00:00

Կապանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 20-ամյա ուղևորը մահացել է

15:06, 02 նոյեմբեր 2021 Պատահարներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավագյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, գրում է shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 26-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Այդ օրը՝ ժամը 00։05-ի սահմանում, Կապան քաղաքի բնակիչը՝ 20-ամյա Ջոն Սահակյանը, «Opel Vectra»-ով բախվել էր 40-ամյա Արթուր Հայրապետյանին պատկանող «КамАЗ»-ի հետնամասին։ Վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում՝ Opel-ի ուղևոր՝ Կապանի բնակիչ, 20-ամյա Թաթուլ Ավանեսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Կապան» բժշկական կենտրոն։ Ըստ աղբյուրի՝ օրեր անց Թ. Ավանեսյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է, իսկ հետաքննիչի որոշմամբ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:05-ի սահմանում Կապան քաղաքի բնակիչը՝ 20-ամյա Ջոն Սահակյանը իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 304-րդ կմ հատվածում բախվել էր ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, Գորիս քաղաքի բնակիչ, 40-ամյա Արթուր Հայրապետյանին պատականող «КамАЗ 53213» մակնիշի բեռնատարի հետնամասին: Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Ջ. Սահակյանն ու նրա ուղևորը՝ Կապանի բնակիչ, 20-ամյա Թաթուլ Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Կապան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր