00:00:00

Գեղարքունիքի մարզում հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր չեն գրանցվել. մարզպետարան

10:30, 02 նոյեմբեր 2021

Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում շարունակվում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով՝ 2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ մարզում կատարվել է 54 436 պատվաստում: Պատվաստվել է 35 917 քաղաքացի: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ մարզում, նշված օրվա դրությամբ, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր չեն գրանցվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր