«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանությունները նոյեմբերի 14-ի ընտրություններին ընդառաջ ողջ վարչական ռեսուրսը կենտրոնացրել են Սյունիքում` մասնավորապես Կապանում: Այստեղ գործող քաղաքապետի հետ պայքարի մեջ է մտել հանրությանը քիչ հայտնի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը:

Եվ ահա, մարզում տարածված լուրերի համաձայն, ողջ քարոզարշավի պատասխանատվությունը դրված է հենց թեկնածուի վրա: Մարզպետն այնքան է թեւաթափ եղել, որ ոչ սիրտ, ոչ հավես ունի, իսկ իշխանությունների համար կապանյան ընտրությունները պատվի հարց են դարձել:

Սակայն տեղի այլ արժանահավատ աղբյուրներ այն կարծիքին են, որ անգամ վարչական ռեսուրսի ամենամասշտաբային կիրառումը ՔՊ-ին քիչ շանսեր է տալիս, քանի որ Գեւորգ Փարսյանի դիրքերն առավել քան ամուր են: Դա, ըստ աղբյուրի, քաջ գիտակցում է նաեւ մարզպետը՝ Մելիքսեթ Պողոսյանը: Նաեւ, որ Գորիսից հետո Կապանում եւս տապալվելու դեպքում նա հազիվ թե պաշտոնանկությունից խուսափի՝ որպես իրավիճակին բացարձակ չտիրապետող:

Իսկ այդ դեպքում որդու նկատմամբ «սառեցված» քրգործն արագորեն «կտաքանա»: Ու, չնայած այդ ամենին, էլի հաղթելու քիչ շանսեր է տեսնում: Ելքը մեկն է՝ պատասխանատվությունը թողնել Դանիելյանի ուսերին, բայց հազիվ թե անգամ դա օգնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում