Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «լյամբդա» շտամով վարակման մեկ դեպք եւ կորոնավիրուսի «մյու» տարատեսակով վարակման երեք դեպք: Այդ մասին հաղորդել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վասիլի Ակիմկինը:
Դրա հետ մեկտեղ, Ակիմկինի խոսքով՝ Ռուսաստանում գերիշխողը, ինչպես եւ աշխարհում, մնում է կորոնավիրուսի «դելտա» շտամը:
Կորոնավիրուսի «լյամբդա» եւ «մյու» շտամներն առաջին անգամ հայտնաբերվել են Հարավային Ամերիկայում: