00:00:00

Ովքեր են Աբովյանի քաղաքապետի թեկնածուները

01:46, 02 նոյեմբեր 2021

Այս տարվա դեկտեմբերի 5-ին Կոտայքի  մարզի Աբովյան քաղաքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել  չորս կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Պավել Ցուգունյանի թեկնածությունը։ Վերջինս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն է։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Աբովյան քաղաքում համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանի թեկնածությունը։ Համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը։ Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Էմիլ Հարությունյանը։ Առանձին ցուցակով կմասնակցի նաև ՀՅԴ-ն։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր