00:00:00

Իշխանության մանիպուլյացիան․ ինչպես են իրականում ձեռք բերվել նոր ավտոբուսները

01:12, 02 նոյեմբեր 2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն հերթական անգամ հայտնվել է իշխանական մամուլի թիրախում։ Irakanum.am-ը իր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր Մարության- կենտրոնական իշխանություն հարաբերություններին։ Մենք գրել էինք, որ կառավարության հովանավորչության ներքո գործող որոշ կայքեր պարբերաբար անդրադառնում են Մարությանին։ Այդ շարքին է դասվում նաև Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի քավոր Էդգար Ավագյանին պատկանող freenews.am կոչվող կայքը։ Օրեր առաջ էլ այդ լրատվական կայքում հայտնվեց «Կարգին Հայկոյի նախընտրական խոստումներն իրականացնում է Փաշինյանը․ Կառավարությունը 25մլն դոլարով 100 ավտոբուս կգնի Երևանի համար» վերտառությամբ հոդվածը, որը հիշյալ կայքն արտատպել էր մեկ այլ կայքից՝ ArmeniaNews-ից։ Հիշյալ կայքն էլ տեղեկությունների համաձայն գործում է կառավարությունում աշխատող չինովնիկներից մեկի կողմից։ Ինչու՞ է Հայկ Մարությանը հերթական անգամ հայտնվել իշխանական մամուլի թիրախում, ինչու՞ Հայկ Մարությանը դարձավ Կարգին Հայկո և ի վերջո Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է ՔՊ-ի ցուցակով, հետևաբար Մարությանի՝ երևանցիներին տրված խոստումը նախ և առաջ կուսակցության խոստումն է։ Irakanum.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը չցանկացավ մեկնաբանել իր խոսքերով սունկ կայքերի, դեղին մամուլի հրապարակումները։ Բայց խոսեց նոր ավտոբուսների մասին։ «Երևան համայնքը 2019 թվականի սկզբից ի վեր, ի դեմս Երևանի քաղաքապետի վարած քաղաքականության նախաձեռնել է Երևանի տրանսպորտային ցանցի համար նոր ավտոբուսների ձեռքբերման  գործընթաց։ Արդեն այսօրվա դրությամբ մենք կարող ենք արձանագրել, որ 311 հատ ավտոբուս ձեռքբերվել է և Երևանում է գտնվում»,- ասաց Հակոբ Կարապետյանը։ Դրանք ըստ խոսնակի՝ ապահովված են ժամանակակից չափորոշիչներով։ Ինչ վերաբերում է կառավարության նախորդ շաբաթվա նիստում ընդունված որոշմանը, ապա ըստ Հակոբ Կարապետյանի դրանք վերաբերում են 12 մետրանոց 100 նոր ավտոբուսների։ «Այդ ավտոբուսները ձեռք է բերման վարկը բանակցվել է ՎԶԵԲ-ի հետ տարիներ առաջ։ 20մլն-ը վարկ է, հինգ մլն-ը՝ դրամաշնորհային միջոցներ են, իսկ էդ քսան  միլիոնից 12 մլն դրամը ՎԶԵԲ-ի հետ նախկին ծրագրերի  շրջանակներում քաղաքային իշխանության տնտեսած միջոցներից են ձևավորված»,- ասաց խոսնակը, հավելելով, որ այդ բանակցությունները սկսվել են դեռևս 2019 թվականից։ Դիտարկմանը, թե փաստացի մանիպուլյացիայի հետ գործ ունենք, Հակոբ Կարապետյանը կրկնեց, որ դեղին մամուլի հրապարակումները չի մեկնաբանում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր