00:00:00

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 54-ամյա վարորդը Կապս գյուղում ГАЗ 3110-ով կողաշրջված հայտնվել է դաշտում. կա վիրավոր

22:36, 01 նոյեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում; Ժամը 12:50-ի սահմաններում  Շիրակի մարզի բնակիչ, 54-ամյա Արմեն Շահբազյանը իր վարած ГАЗ 3110  մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում  Կապս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Շահբազյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով  տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանի և Ռոման Հարությունյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ  Ն. Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազաբալոնը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր