00:00:00

Հայ խորհրդարանականները Ժնևում մասնակցել են աշխատաժողովի

21:51, 01 նոյեմբեր 2021

Ժնեւում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ պետությունների խորհրդարանականների դերի բարձրացմանը նվիրված աշխատաժողով: Կազմակերպիչներն են Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հանձնաժողովը, Միջխորհրդարանական միությունը, ՖՄԿ-ն եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը: Տասնվեց երկրների երեսուներկու խորհրդարանականների հետ աշխատաժողովին մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը: Աշխատաժողովի ընթացքում կարեւորվել է Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի մշակման փուլերում շահագրգիռ կողմերի մասնակցությունը: Գործուն եւ բովանդակային ներդրում ունենալու տեսանկյունից ընդգծվել է ազգային զեկույցի մշակման համապատասխան փուլերում խորհրդարանականների աշխատանքի անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր